ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում՝ ի նպաստ սպորտի ոլորտում հայ-կորեական համագործակցության զարգացման

06 սեպտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի դեսպանատան լիազոր նախարար, մշակութային գծով խորհրդական Կիմ Իլ Հվանգին (նստավայրը՝ Մոսկվա): 

Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը, այդ թվում նաև՝ հայկական կոխ և կորեական թաեքվոնդո ազգային մարզաձևերին առնչվող հարցեր: Քննարկվել են Սեուլում 2019 թվականին դեսպանատան կողմից նախատեսվող հայկական մշակույթի և սպորտի փառատոնի կազմակերպչական հարցեր: 

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրին, նախարար Լևոն Վահրադյանի և իր անունից պատրաստակամություն է հայտնել սպորտի ոլորտում Հայաստանի և Կորեայի փոխգործակցությունն ավելի սերտացնելու, նոր և հետաքրքիր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: 

Պարոն Հվանգը, նախքան հանդիպումը դիտելով հայ թաեքվոնդոյիստների մարզումները, նախարարի տեղակալին է փոխանցել իր գոհունակությունը՝ ընդգծելով հայ մարզիկների պատրաստվածությունը և մարզական վարպետության բարձր մակարդակը:
Ետ գնալ