ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաժողով՝ նվիրված առողջ ապրելակերպի մասսայականացմանը և սպորտային տուրիզմի զարգացմանը

10 նոյեմբեր 2017
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, Երևանի «Double Tree by Hilton Yerevan» հյուրանոցում տեղի կունենա համաժողով՝ նվիրված առողջ ապրելակերպի մասսայականացմանը և սպորտային տուրիզմի զարգացմանը: 

Համաժողովի աշխատանքներին կմասնակցի և մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության պետական քաղաքականության դրույթները, ոլորտում կատարված աշխատանքները, նորամուծությունները և հեռանկարային ծրագրերը կներկայացնի ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը: 

Համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն սիրողական սպորտի և ոչ օլիմպիական մարզաձևերի կառույցներին ու ակումբներին համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և աջակցել առողջ ապրելակերպի տարածմանն ու սպորտային տուրիզմի զարգացման միասնական համակարգի ստեղծմանը: Համաժողովին մասնակցող մարզական կազմակերպությունների ու ակումբների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կառույցների գործունեությունն ու իրականացվող աշխատանքները:
Ետ գնալ