ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է «Եվրոպական երիտասարդական քարտի» ասոցիացիայի ղեկավար Մանել Սանչեսին

20 մայիս 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է «Եվրոպական երիտասարդական քարտի» ասոցիացիայի ղեկավար Մանել Սանչեսին: Կողմերը քննարկել են «Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ» մասնակի համաձայնագրի հիման վրա գործող «Եվրո 26» քարտի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր: 

Համաձայնագրի նպատակն է խթանել երիտասարդների շարժունակությունը, նպաստել նրանց անձնական ու մշակութային զարգացման համար անհրաժեշտ տարբեր ծառայությունների մատչելիությանը և հասանելիությանը: Համաձայնագրին անդամակցում են 36 երկրների 38 երիտասարդական կազմակերպություններ, քարտատերերի ընդհանուր թիվը 7 միլիոն է, առաջարկվող ծառայությունների թիվը՝ 60 000, քարտի գինը՝ 5-19 եվրո է՝ կախված նրանից, թե որտեղից է ձեռք բերվում: Գործողության ժամկետը 1 տարի է, վաճառքը՝ https://www.eyca.org/ կայքից: 

Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում 4.5 միլիոնից ավելի երիտասարդներ ունեն այդ քարտերից, ինչը նրանց հնարավորություն է տալիս օգտվելու ավելի քան 100000 զեղչերից տարբեր ոլորտներում` մշակույթ, տուրիզմ, կրթություն, սպասարկում, բժշկություն և այլն: 

«Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ հայ երիտասարդները նույնպես հնարավորություն են ստանում օգտվելու «Եվրո 26» քարտի ընձեռած հնարավորություններից:
Ետ գնալ