ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարն են սկսում հունա-հռոմեական ըմբիշները

12 ապրիլ 2019
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարն են սկսում հունա-հռոմեական ըմբիշները: 

Այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի անդամներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Վաղը՝ ապրիլի 13-ին մրցելույթները կսկսեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ):
Ետ գնալ