ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդության միջազգային օրը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում

13 օգոստոս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երիտասարդության միջազգային օրվա՝ օգոստոսի 12-ին նվիրված միջոցառումների ծրագիր է իրականացրել 2018 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջևանում:

Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը տրվել է Երևանի Հանրապետության հրապարակում՝ «Ծանոթության միասնական նախաճաշ» միջոցառմամբ, որին ներկա են գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: 

«Ծանոթության միասնական նախաճաշ» միջոցառումից հետո մասնակիցները մեկնել են Իջևան, որտեղ Երևանից ժամանած և տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները, պետական բարձրաստիճան պաշտոնյաների և երիտասարդական ոլորտի հայտնի ներկայացուցիչների հետ միասին, մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումների՝ կրթական, մշակութային, ժամանցային: Իջևանում երիտասարդները մասնակցել են նաև ֆորումների, հանդիպում-քննարկումների, ֆորում-թատրոնի, ցուցահանդեսի, «Սթրիթ-արթ»-ի, իսկ տոնոկան օրն ավարտվել է համերգային ծրագրով:
Ետ գնալ