ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանում կայացել է վազք-լազերային հրաձգության պատանիների ՀՀ առաջնությունը

07 մայիս 2019
Ժամանակակից հնգամարտի Հայաստանի ազգային ֆեդերացիան Երևանում կազմակերպել էր երկամարտի (վազք-լազերային հրաձգություն) պատանիների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 300 մարզիկ: 

Աղջիկների մինչև 11 տարեկանների մրցումներում առաջնության չեմպիոն է դարձել Իրինա Ղազարյանը, մինչև 13 տարեկանների մրցումներում՝ Թերեզա Մանուկյանը և մինչև 15 տարեկանների մրցումներում՝ Էլիզա Բալյանը: Տղաների 11 տարեկանների տարիքային խմբում հաղթել է Արմենակ Ղազարյանը, մինչև 13 տարեկանների մրցապայքարում՝ Արտյոմ Մկրտչյանը և մինչև 15 տարեկանների մրցապայքարում՝ Յուրի Բանգոյանը: 

Առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին շնորհավորել և պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը: 

Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը կմասնակցի աշնանը Հունգարիայում առաջին անգամ կայանալիք վազք-լազերային հրաձգության աշխարհի առաջնությանը:
Ետ գնալ