ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էդգար Ստեփանյանը՝ հեծանվավազքի Եվրոպայի չեմպիոն

27 օգոստոս 2018
Շվեյցարիայում կայացած հեծանվասպորտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը դարձել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն: 

Խմբակային հեծանվավազքում (40 կմ) հայ մարզիկը 98 միավորով առաջ է անցել իտալացի Մատեո Դոնեգայից (2-րդ տեղ) և բելգիացի Բրայան Բուսաերից (3-րդ տեղ): 

Սյս գիշեր՝ ժամը 03:30-ին, Էդգար Ստեփանյանը և նրա մարզիչ Արմեն Գյոզալյանը կվերադառնան Երևան:
Ետ գնալ