ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազատ ոճային հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

10 հունիս 2019
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտված հունա-հռոմեական ըմբշամարտի և ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային հայ ըմբիշները նվաճել են 4 մեդալ: 

Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը: Արծաթե մեդալի է արժանացել 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը: 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: 

Հիշեցնենք, որ հավաքական թիմի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և 125 կգ քաշային Աշոտ Ռուշանյանը:
Ետ գնալ