ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր նախարարությունում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

19 սեպտեմբեր 2018
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

Նախարար Լևոն Վահրադյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության շրջանակները: «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դիմացել է բազմաթիվ փորձությունների և տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել: Ցանկանում եմ տեղեկացնել մեր և ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդության քաղաքականության նախարարության սերտ համագործակցության մասին, որի վառ ապացույցը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մինջև կնքված երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն է»,- ասել է նախարարը: 

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ այցը ճանաչողական է, և համոզմունք է հայտնել, որ շարունակելու է մեր երկրում ՌԴ դեսպանատան կողմից տարվող աշխատանքները՝ ի նպաստ երկու երկրների բարի դրացիական հարաբերությունների ամրապնդման և զարգացման:
Ետ գնալ