ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր իրենց տարեվերջյան հաշվետվություններն են ներկայացրել Հայաստանի բռնցքամարտի, դահուկային սպորտի և եռամարտի ֆեդերացիաները

05 դեկտեմբեր 2017
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում լսել են Հայաստանի բռնցքամարտի, դահուկային սպորտի և եռամարտի ֆեդերացիաների հաշվետվությունները՝ 2017 թվականի ընթացքում կատարված և 2018 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ: 

Ֆեդերացիաների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեից մարզական միջոցառումներին ուղղված ֆինանսական հատկացումներով իրականացված միջոցառումները: 

Հատուկ ուշադրություն է դարձվել մարզիչների և մրցավարների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացներին և սեմինարներին, ինչպես նաև հակադոպինգային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներին:
Ետ գնալ