ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավելացել են ՀՀ առաջնությունների և ՀՀ տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական չափերը

12 ապրիլ 2018
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի № 390-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի № 692-Ն որոշման մեջ, և սահմանվել են նոր նորմատիվներ Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ՀՀ առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի ու սննդի համար օրական վճարումների չափերի համար: 

Համաձայն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման՝ Հայաստանի Հանրապետության առաջնությունների և Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող ու անցկացվող միջազգային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի օրական չափ է սահմանվել մինչև 5000 ՀՀ դրամը՝ նախկին 4000 ՀՀ դրամի փոխարեն, մեծահասակների մրցաշարերի մասնակից մեկ մարզիկի սննդի համար օրական չափ է սահմանվել 3000 ՀՀ դրամը՝ նախկին 2500 ՀՀ դրամի փոխարեն, երիտասարդների մրցաշարերի մասնակից մեկ մարզիկի համար 2500 ՀՀ դրամը՝ նախկին 2000 ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև մեծահասակների, երիտասարդների և պատանիների մրցաշարերի այլ մասնակիցների (մարզիչ, մրցավար, բժիշկ) համար 2500 ՀՀ դրամը՝ նախկին 2000 ՀՀ դրամի փոխարեն: Պատանիների մրցաշարերի մասնակից մեկ մարզիկի սննդի ընդունման համար օրական վճարման չափը մնացել է անփոփոխ՝ 2000 ՀՀ դրամ: 

Նույն որոշմամբ սահմանվել է նաև, որ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի յուրաքանչյուր անդամի ՀՀ տարածքում ճանապարհորդելիս յուրաքանչյուր հինգ ժամվա հաշվարկով սննդի ընդունման համար գումար՝ 2000 ՀՀ դրամի չափով: 

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի № 390-Ն որոշմամբ սահմանված նորմատիվները պետական բյուջեում որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չեն նախատեսում, քանի որ մարզաձևերի ազգային ֆեդերացիաները կանոնակարգելու են իրենց օրացուցային պլանով նախատեսված գործընթացները՝ համաձայն ՀՀ պետական բյուջեով տվյալ ծրագրին հատկացված գումարի:
Ետ գնալ