ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը

15 հունիս 2018
Հունիսի 11-ից 15-ը տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը: 

Ընդհանուր միավորներով Հայաստանի Հանրապետության տղամարդկանց բազմամարտում բացարձակ չեմպիոն է դարձել Արթուր Դավթյանը (84), որը լավագույն արդյունք է ցույց տվել նժույգթափեր (14,433), հենացատկ (13,683), պտտաձողի (13,233), զուգափայտերի վրա (13,866) և ազատ (13,733) վարժություններում: Օղակների վրա վարժությունում հաղթանակ է տարել Վահագն Դավթյանը (15,100): 

Աղջիկների մրցապայքարում ընդհանուր միավորների քանակով Հայաստանի Հանրապետության բացարձակ չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը (48,7), որը չեմպիոն է դարձել նաև ազատ վարժությունում (13,0): Հենացատկում հաղթել է Աննա Պետրոսյանը (12,75), զուգափայտերի վրա՝ Տաթև Սուքիասյանը (10,0), իսկ գերանի վրա՝ Ելենա Հայկազունին (11,2):
Ետ գնալ