ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի ՀՀ երիտասարդների բաց առաջնությունը

04 սեպտեմբեր 2018
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ստեփանակերտում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության երտասարդների բաց առաջնությունը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության տոնին: 

Հայկական կոխ ըմբշամարտի կանոնակարգով սահմանված քաշային կարգերում 2018 թվականի առաջնության հաղթողներ են դարձել Գագիկ Գեղամյանը (55 կգ), Պողոս Բադալյանը (60 կգ), Դավիթ Գաբրիելյանը (66 կգ), Գրիգոր Ներսիսյանը (73 կգ), Բորիս Շարվերդյանը (81 կգ), Վահագն Չալյանը (–90 կգ), Նարեկ Համբարձումյանը (100 կգ) և Արման Մանուկյան (+100 կգ): 

Առաջնությանը մասնակցել են Երևանի, Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության հավաքական թիմերի շուրջ 90 մարզիկներ:

Նշենք, որ հայկական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2016 թվականին:
Ետ գնալ