ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 20-22-ը տեղի կունենա Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հրաձգության գավաթի խաղարկությունը

20 ապրիլ 2018
Ապրիլի 20-22-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում (հասցեն՝ Վիլնյուսի 4/3) տեղի կունենա Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը՝ նվիրված Զինաիդա Սիմոնյանի հիշատակին: 

Մրցման հաղթողները և նրանց անձնական մարզիչները կարժանանան Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի սահմանած մրցանակներին: Հատուկ մրցանակի կարժանանա նաև մրցման լավագույն մարզիկը:

Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված գավաթի խաղարկությանը կմասնակցեն Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Վանաձորի մարզիկները:
Ետ գնալ