ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթի արդյունքները

25 մարտ 2019
Ամփոփվել են Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների և 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար 2019 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթի արդյունքները: 

Երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու նպատակով ձևավորված հանձնաժողովի որոշմամբ ֆորմալ պահանջներին բավարարել և հաղթող են ճանաչվել 4.98 և բարձր միջին բալ ստացած ծրագրերը (ցանկը կցվում է): 

Մինչև 2019 թ. մարտի 29-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ կնքել դրամաշնորհի տրամադրման նվիրաբերության պայմանագիր:
Բեռնել
Ետ գնալ