ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացավ ջրացատկի ՀՀ առաջնությունը

22 ապրիլ 2014
Ապրիլի 17-19-ը Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ջրացատկի ՀՀ առաջնությունը:
Կրտսեր տարիքային խումբը մասնակցեց 1 մ ոստնակացատկի մրցումներին: Աղջիկներից 1-ինը Ալիսա Զախարյանն էր, իսկ տղաներից՝ Դավիթ Մովսիսյանը:
Պատանիների խմբում նույնպես անցկացվեցին կրկին 1 մ ոստնակացատկի մրցումներ: Աղջիկների մեջ առաջինը Քրիստինա Հակոբյանն էր, իսկ պատանիների մեջ՝ Անդրանիկ Պետրոսյանը:
Մեծերի մրցաշարն անցկացվեց 1 մ և 3 մ ոստնակացատկերի ու 10 մ աշտարակացատկի մրցաձևերով, որոնցում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեց  Լև Սարգսյանը:                           
10 մ աշտարակացատկում երկրորդը Վլադիմիր Հարությունյանն էր, երրորդը՝ Ազատ Հարությունյանը, իսկ Գևորգ Պապոյանը գրավեց չորրորդ տեղը:
Մրցումներին հետևում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Գոհար Հլղաթյանը, որի հավաստմամբ մրցումները լավ էին կազմակերպված:
Ետ գնալ