ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը՝ Գյումրիում

25 ապրիլ 2019
Վաղը՝ ապրիլի 26-ին, ժամը 11.00-ին Գյումրիում կմեկնարկի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը: 

Մրցումները կանցկացվեն Գյումրու քաղաքային մարզաձևերի մարզադպրոցի մարզադահլիճում: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա ժամը 12.30-ին, արարողությանը կմասնակցի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:
Ետ գնալ