ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներքին աուդիտի բաժին

Բաժնի պետ   Գագիկ Սարգսյան
(+37411) 52-69-85

Ներքին աուդիտը հանդիսանում է անկախ, օբյեկտիվ հավաստիացման գործառույթ, որը կառավարչական գործընթացների, ներքին հսկողական համակարգերի, ռիսկերի կառավարման և կառավարչական գործընթացների համակարգված և կարգավորված գնահատման ու դրանց բարելավման միջոցով նպաստում է նախարարության գործունեության և նպատակների արդյունավետ իրականացմանը: 

Բաժնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
1. Կազմակերպել, ծրագրել, համակարգել, վերահսկել և իրականացնել նախարարության աշխատակազմում և նախարարության համակարգում գործող պետական հիմնարկներում, ընկերություններում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներքին աուդիտի իրականացման գործընթացը, 
2. մասնակցել աշխատակազմի ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանն ու գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը,
3. գնահատել ֆինանսական կառավարման, ինչպես նաև հսկողական համակարգերի արդյունավետությունը և համապատասխանությունը օրենսդրության պահանջներին,
4. օժանդակել ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը,
5. իրականացնել ներքին աուդիտ հետևյալ փուլերով` պլանավորում, փաստացի գնահատումների իրականացում, հաշվետվություն և հետագա գործողություններ` ներկայացված առաջարկությունների կատարմանը հետևելու նպատակով,
6. ապահովել աուդիտորական խմբի աշխատանքների համալիր և նպատակային աուդիտորական ստուգումների իրականացումը, 
7. կազմել և հաստատման ներկայացնել Բաժնի կանոնակարգի նախագիծը, ռազմավարական և տարեկան ծրագրերը, Բաժնի ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը,
8. հետևել ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,
9. համագործակցել ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցել նրանց խորհրդակցություններին, հաշվետվություններ ներկայացնել իրականացված աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների ու արված առաջարկությունների մասին,
10. Նախարարի, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովել Բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը: