ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարության ենթակայության այլ ՊՈԱԿ-ներ


Տ.Պետրոսյանի անվան շախմատի տան հիմնական նպատակը, խնդիրներն ու գործառույթներն են՝ 

  • մշակում է մրցումների խաղացանկը, մրցաշարերին շախմատիստների մասնակցության իրավունքներն ու պարտականությունները, օրացույցային պլաններ և այլն, 
  • կազմակերպում է հանրապետական և այլ բնույթի մրցաշարերի անցկացում ՀՀ տարածքում, 
  • կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, միաժամանակյա խաղի սեանսներ, 
  • կազմակերպում է պարապմունքներ, դասընթացներ, ուսումնա-մարզական հավաքներ խոստումնալից և երիտասարդ շախմատիստների համար, 
  • հաշվարկում և պարբերաբար հրապարակում է Հայաստանի շախմատիստների ազգային վարկանիշների ցուցակը, 
  • կազմակերպում է մրցավարների որակավորման սեմինարներ,
Կազմակերպության անվանումը Հասցեն, գտնվելու վայրը Ղեկավար կազմ Հեռախոսահամարը Էլեկտրոնային փոստի հասցեն
«Տ.Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ Երևան, Խանջյան 50
Հրաչիկ Թավադյան
(տնօրեն )
(010)52-64-64 (010)55-36-30 (091) 43-15-06
Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հիմնական նպատակը, խնդիրներն ու գործառույթներն են՝ 

  • տարբեր մարզաձևերով զբաղվող մարզիկների առողջական վիճակի գնահատման նպատակով պարբերաբար բժշկական քննությունների իրականացում, 
  • սպորտային տրավմատիզմի և հիվանդացության ուղղված կանխարգելիչմիջոցառումների իրականացում, 
  • մարզիկների կրած սպորտային վնասվածքներից հետո, նրանց վերականգնողական և սպորտային աշխատունակության բարձրացմանն ուղղված միջոցառումներիիրականացում, 
  • համալիր գիտական խմբերով հավաքական թիմերի ապահովում, 
  • Հայաստանի Հանրապետությունում սպորտի բնագավառում հակադոպինգային ծրագրերի մշակում և իրականացում, 
  • Հայաստանի Հանրապետությունում ֆիզկուլտուրային և սպորտային կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) հակադոպինգային հսկողության կազմակերպության կողմից արգելված նյութերի և մեթոդների օգտագործմանն ուղղված կանխարգելիչ քաղաքականության իրականացում և հսկողություն,
Կազմակերպության անվանումը Հասցեն, գտնվելու վայրը Ղեկավար կազմ Հեռախոսահամարը Էլեկտրոնային փոստի հասցեն
«Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ Երևան, Աճառյան 2-րդ նրբանցք, շենք 6
Նաիրի Մանուկյան
(տնօրեն )
Ռաֆայել Թորոյան
(տնօրենի տեղակալ սպորտային բժշկության գծով )
Արեգ Հովհաննիսյան
(տնօրենի տեղակալ հակադոպինգային գծով )
(010) 61-27-81
(093) 28-83-94
(094) 28-20-18
Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի հիմնական նպատակը, խնդիրները և գործառույթներն են՝ 

  • ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակներում արդյունավետ և նպատակային պետական երիտասարդական ծրագրերի իրականացումը,
  • ազգային երիտասարդական քաղաքականության պետական և ոչ պետական հատվածների փոխգործակցությանն ուղղված միջոցառումների իրականացումը.
  • երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը 
  • երիտասարդական հասարակական նախաձեռնությունների սատարումն ու հասարակական կազմակերպությունների գործունեությանը պետական աջակցության ցուցաբերումը, 
  • երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը, համապատասխան տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը և հրապարակումը,
  • երիտասարդական համաժողովների և տարբեր այլ հավաքների կազմակերպումը, հրատարակումների իրականացումը, խորհրդատվության տրամադրումը, տեղեկատվության տարածումը, 
  • երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, կամավորական աշխատանքների խրախուսումը, 
  • հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման համակարգի վարումը, պահպանումը և զարգացումը:
Կազմակերպության անվանումը Հասցեն, գտնվելու վայրը Ղեկավար կազմ Հեռախոսահամարը Էլեկտրոնային փոստի հասցեն
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ Երևան, Ծարավ աղբյուրի 55/5, բն. 12
Դավիթ Հայրապետյան
(տնօրեն)
(077)10-45-47 (091) 21-31-05