ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի իրավասություններ

1) Համակարգում է աշխատակազմի քարտուղարության աշխատանքները, կառուցվածքային ստորաբաժանումների հիմնադիր փաստաթղթերի նախապատրաստման, գործող ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանության աշխատանքները, աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի և հարցաշարերի մշակման աշխատանքները, աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ և նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և այդ ու քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ՝ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կոնկրետ աշխատանքները. 
2) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ աշխատակազմի ընթացիկ գործունեության վերաբերյալ.
3) Իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. 
4) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, մասնակցում է աշխատակազմի ընթացիկ գործունեության կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման աշխատանքներին. 
5) Նախարարի հանձնարարությամբ մասնակցում է նախարարության ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.