ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խաչիկ Ասրյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ 
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ 

Ծնվել է 1970թ-ի փետրվարի 13-ին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 

1977-87թթ-ին սովորել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցում: 
1988-91թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավոր Արևելքում, Ճապոնական ծովի հարևանությամբ` ծովային հետևակ: 
1991թ. Սյունիքում, իր նախաձեռնությամբ ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը՝ «Նժդեհյան գայլախումբ» անվամբ, որտեղ ընդգրկվել են 15-18 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք էլ Տաթևում և Հալիձորում ստացել են ֆիզիկական և տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ: «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է (1992-1994թթ.) Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին: 
1991-95թթ. սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ մարզելով թվով 100-120 պատանիների և երիտասարդների՝ արևելյան մարտարվեստով: 
1992-93թթ-ին նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը՝ նվիրված արցախյան հերոսամարտին: 
1994թ-ի աշնանը Կապանում, Սյունիքի օլիմպիադայում 3 կմ վազքատարածքում դարձել է բացարձակ չեմպիոն: 
1996-97թթ-ին աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում՝ որպես ուղեկցող խմբի հրամանատար: 
1998թ-ին Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացներին և ստացել համապատասխան վկայական: 
1991թ-ի սեպտեմբերից մինչև 1999թ-ի սեպտեմբերը Սյունիքի մարզում կազմակերպել է 180-ից ավել հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:
1999թ-ի հոկտեմբերի 9-ին Սյունիքում հիմնադրել է արցախյան պատերազմի ազատամարտիկ-հրամանատար,նահատակ Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը: 
1999թ-ի հոկտեմբերի 9-16-ը Կապան քաղաքում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության միջազգային 1-ին կինոփառատոնը: 
1999-2002թթ-ին «Սյունիք» կինոընկերությունը դպրոցականների, ուսանողների և երիտասարդների շրջանում իրականցրել է մշակութային, սպորտային, արվեստին վերաբերող 230-ից ավել բազմաբովանդակ միջոցառումներ: 
2002թ-ի սեպտեմբերի 26-ին Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am): 
2002թ-ի սեպտեմբերից մինչև 2009թ-ի. դեկտեմբերը Լեռնահայաստանում կազմակերպել է 820-ից ավել բազմաբովանդակ հայրենասիրական միջոցառումներ(www.hayocartsivner.am): 
2010թ-ի հունվարի 27-ին Երևան քաղաքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am): 
2010թ-ի փետրվարից մինչև 2012թ-ի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 300 համայնքներում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղեր-գրասենյակներ(www.hayocartsivner.am):
2014թ-ի հունիսի 15-ին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:
2011թ-ին Հայոց Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ազգային բանակի տարբեր զորամասերում իրականացրել է 20 խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք: 
2012թ-ին Հայոց ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական 20 խոշոր միջացառումներ է կազմակերպել և անցկացրել ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում: 
2013թ-ին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1800 կրթօջախներին նվիրել է 1800 օդաճնշիչ հրացան:
2016թ-ի Հայոց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ազգային բանակի տարբեր զորամասերում և ՀՀ սահմանամերձ համայնքներում կազմակերպել և անցկացրել է 25 հայրենասիրական միջոցառում:
2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի 60 անդամները ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները: 
2016թ-ի հունիսի 18-ին Երևան քաղաքում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձին և կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը:
2017թ-ի մարտի 4-ին,  Երևան քաղաքում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2017 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616 միջոցառում: «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում):

2010թ-ի փետրվարից մինչև 2017թ-ի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել է 630-ից ավել հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ (www.hayocartsivner.am): 

Հիմնադրել է. 
26.04.2003 թ.` «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը, 
16.05.03 թ.` Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը, 
22.04.04 թ.` «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալը , 
09.06.05 թ.` «Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը», 
09.06.05 թ.` «Սյունիքի ուսանողների միությունը», 
27.01.10 թ.` «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալը: 

1991 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 1861-ից ավել հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ:

2005-09թթ. սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը` «Փրկարար գործ» մասնագիտությամբ: 

2007թ.-ի հուլիսի 14-ից աշխատում է որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Խորհրդի անդամ է: 
Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի Պատվավոր անդամ է: 
Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ է, ունի սև գոտի: 

Պարգևատրվել է.
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհակալագրերով (15.12.2008թ. 21.08.2011թ.): 
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով (29.12.2013թ.):
2014 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Պատվավոր աշխատողի» կոչմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով (19.02.2015 թ):

Պարգևատրվել է. 
«Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալով /14.11.04թ/, Երկրապահ Կամավորական Միության հուշամեդալով /19.03.05թ/, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով /23.09.05թ/, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից /18.01.07թ/, «Հանուն հայրենիքի» հուշամեդալով /06.03.07թ/, ՀՀ Քիք–բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով /23.12.07թ/, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07թ/, «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08թ/, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով /01.02.08թ/, «Ախթալա» ԼՀԿ հուշամեդալով, /20.09.08թ/, «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08թ/, «Վազգեն Սարգսյան» , շքանշանով` «Արծիվ մահապարտներ» միության կողմից /20.05.09թ/, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009թ./, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով /19.12.2009թ/, «Հայոց Արծիվ» մեդալով` «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից /28.01.2010թ/, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով /20.04.2010թ/, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» /25.12.2010թ/, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով /05.02.2011թ/, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով /11.02.2011թ/, «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալով /07.05.2011թ/, Ռուսաստանի  անվտանգության դաշնության ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ» հուշամեդալով /16.05.2011թ/, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշանով /24.09.2011թ/, ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով /24.12.2011թ/, ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով /30.09.2013թ./, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալով /24.10.2013թ./, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» /13.12.2013թ./, «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի մեդալով» /05.02.2014թ./, «Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշանով /30.12.2014թ./, Հայաստանի Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալով /15.05.2015 թ/, Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա»-ի կողմից «Մեծն Տիգրան» շքանշանով /21.09.2015թ./, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ III Արշակունի» մեդալով /28.12.2015թ./, Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով /18.06.2016թ./, ՀՀ ՊՆ «Մարշալ Հ. Ք. Բաղրամյան» մեդալով /01.07.2016թ./, ինչպես նաև 190-ից ավել պատվոգրերով:

Պահեստազորի գնդապետ է: 
Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ է: 
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:



Ետ գնալ