ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կենսագրություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար


Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 

1972թ. մարտի 12, ք. Երևան 

Կրթություն 
1988-1992թթ. - Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտ (գերազանցությամբ) 

Աշխատանքային գործունեություն 
1992-1994 թթ. - Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ,
1993-2009 թթ. - Երևանի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցում բասկետբոլի մարզիչ, 
1996թ. - մեթոդիստ, 1999 - 2007թթ. ուսումնական գծով փոխտնօրեն
2007թ. - տնօրեն,
2000-2006թթ. - Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս, 2002 թվականից` ասիստենտ, 2005 թվականից` դոցենտ 
2009-2010թթ. - Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական համալսարանի մարմնամարզության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, 
2010թ. - ավագ դասախոս,
2010-2013թթ. - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե, սպորտի բաժնի պետ, 
2014 թ. - սպորտվարչության պետ 
2014-2016թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 
2016-2018թթ.  - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
2018թ. հոկտեմբերի 10-ից - նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Այլ տվյալներ
1986-1992թթ. - Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն: 
2002թ. - Մանկավարժական գիտությունների թեկնածու: 
2005թ. - Շնորհվել է դոցենտի կոչում: 
2010թ. - Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ:
Հեղինակ է շուրջ 43 գիտական աշխատանքների և 1 դասագրքի` նվիրված ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզման տեսության և մեթոդիկայի խնդիրներին:

Կուսակցական պատկանելություն 
Անկուսակցական 

Անձնական տվյալներ 
Ամուսնացած է, ունի երեք երեխա
Ետ գնալ