Նախարար
ԱՐԹՈՒՐ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ծննդյան տարեթիվը ,ամսաթիվը,վայրը
Ծնվել է 1952 թվականի մարտի 22-ին, ՀՍՍՀ Անիի շրջանում` ծառայողի ընտանիքում:
Կրթությունը
1960-1970թթ սովորել և ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:
1970-1976թթ սովորել և ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը:
Աշխատանքային փորձը
1976-1981թթ աշխատել է Նուռնուսի քարերի մշակման գործարանում` որպես հերթափոխի պետ, այնուհետև` հանքի պետ, ապա նաև արտադրության պետ:
1981 թվականին աշխատանքի է անցել ՀՀ Ներքին գործերի նախարարությունում` որպես օպեր լիազոր, հետագայում զբաղեցնելով ավագ օպեր լիազորի, բաժնի պետի, վարչության պետի պաշտոնները:
1992 թվականին փոխադրման կարգով նշանակվել էՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության պետ:
1993 թվականին նշանակվել է ՀՀ Հարկային պետական տեսչության պետի տեղակալ, իսկ 1995 թվականին` ՀՀ ՀՊՏ պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ: Ունի ՀՊՏ գնդապետի կոչում:
1999 թվականի նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական:2003 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
2009 թվականի հուլիսի 26-ին նշանակվել է ՀՀ Աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնում:
2010 թվականի հունվարի 29-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում:
Կուսակցական պատկանելությունը
2009 թվականի փետրվարից "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ է:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի 2 երեխա:


