ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարության պատվիրակությունը մասնակցել է «Ասիայի երեխաներ» առաջին միջազգային մարզական ձմեռային խաղերի սեմինարին

26 մարտ 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը մասնակցել են մարտի 20-ից 24-ը Հարավային Սախալինում կայացած «Ասիայի երեխաներ» առաջին միջազգային ձմեռային խաղերին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների սեմինարին: 

Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են այն մարզական կառույցները, որտեղ 2019 թվականին անցկացվելու են առաջին ձմեռային խաղերը: Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են կազմակերպչական հարցեր, բանախոսներն անդրադարձել են սպորտի՝ որպես միավորող և համախմբող ուժի կարևորությանը, ինչպես նաև խոսել են «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական ձմեռային խաղերի միջոցով ձմեռային մարզաձևերի զարգացման և մասսայականացման մասին: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությունը եղել է «Գոռնի Վոզդուխ» («Горный Воздух») մարզահամալիրում, տեղում ծանոթացել մարզական ենթակառուցվածքներին և մրցումների պայմաններին:

Հիշեցնենք, որ պատանի հայ մարզիկները 2016 թվականին առաջին անգամ հաջողությամբ մասնակցել են նաև «Ասիայի երեխաներ» ամառային մարզական խաղերին և այդ խաղերում նվաճել 7 մեդալ:
Ետ գնալ