ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է FINA-ի ջրագնդակի տեխնիկական կոմիտեի անդամ Նիկոլայ Ֆիրոյին

01 հունիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի (FINA) ջրագնդակի տեխնիկական կոմիտեի անդամ Նիկոլայ Ֆիրոյին (Niculae Firoiu): 

Կողմերը քննարկել են ջրային մարզաձևերի, մասնավորապես՝ ջրագնդակի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում: «Ունենք ջրագնդակի երիտասարդ մարզիչների կարիք: Վստահ եմ այդ խնդիրը հնարավոր է լուծել FINA-ի աջակցությամբ»,- ասել է Հ. Ռոստոմյանը: Նրա խոսքերով, այս պահին նախարարության կողմից լուծում պահանջող խնդիրներից մեկը՝ մարզերում ջրագնդակով զբաղվողների քանակն ավելացնելը և նրանց որակյալ մարզիչներով ապահովելն է: 

FINA-ի ներկայացուցչի խոսքերով, ջրագնդակի զարգացմանը կարող է նպաստել հնարավորինս մեծ թվով երեխաների ուղղորդելով՝ այցելել լողավազաններ և զբաղվել ջրային մարզաձևերով: «Իմ երկարամյա փորձը ցույց է տալիս, որ լողավազան այցելող երեխաների մի ստվար զանգված կամ բնական ընտրության, կամ մարզիչների հորդորով շարունակում է մարզվել ջրային մարզաձևերով, այդ թվում՝ ջրագնդակով»,- նշել է Ն. Ֆիրոյին:
Ետ գնալ