ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միջազգային կապերի և իրավաբանական բաժին

Բաժնի պետ՝ Սուսաննա Մինասյան 
(+37411) 52-85-95

Բաժինն ապահովում է նախարարության, նախարարության համակարգի կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական միջպետական կազմակերպությունների, օտարերկրյա պետություններում հայկական համայնքների, այլ օտարերկյա կազմակերպությունների և անհատ բարերարների հետ համագործակցությունը:

Բաժնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
1. Ապահովել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ արտասահմանյան պատվիրակությունների և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց այցելությունների հետ կապված աշխատանքների կազմակերպումը, դրանց մասին հաշվետու տեղեկանքների կազմումը, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառի սեմինարների և գիտաժողովների կազմակերպման աշխատանքներին մասնակցությունը,
2. սահմանված կարգով իրականացնել նախարարի և նախարարի տեղակալների արտասահմանյան գործուղումների հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաև Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Նախարարության համակարգի կազմակերպությունների աշխատակիցների օտարերկրյա գործուղումների համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքները,
3. օտարերկրյա համապատասխան մարմինների հետ համագործակցության պայմանագրերի, հուշագրերի նախագծեր մշակել, կազմել, ներպետական ընթացակարգերն ապահովել,
4. պատրաստել միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի թարգմանությունը, դրանց նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներն՝ ըստ անհրաժեշտության Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին տրամադրելու նպատակով, միջկառավարական հանձնաժողովների նիստերի արձանագրություններով սահմանված Նախարարությանը վերաբերող կետերի կատարման վերաբերյալ տեղեկատվության ապահովումը,
5. համակարգել նախարարության և միջազգային մարզական կազմակերպությունների հետ համագործակցությունը, հանդիպումների կազմակերպումը, բանակցություններ վարելու, ընթացիկ նամակագրության ապահովումը և այլն,
6. ուսումնասիրել և համակարգել արտասահմանում սպորտի և երիտասարդական գործունեության իրավիճակին ու զարգացմանը վերաբերող ստացված նյութերը,
7. մասնակցել օտարերկրյա պետությունների հետ համագործակցության միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներին,
8. ապահովել նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվող նյութերի թարգմանությունը,
9. համագործակցել ՀՀ արտաքին գործերի նախարարության և գործադիր իշխանության այլ մարմինների հետ սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող միջազգային համագործակցության հարցերի շուրջ,
10. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ իր իրավասությունների սահմաններում ներկայացնել նախարարությունը և (կամ) աշխատակազմը միջազգային սպորտի և երիտասարդական կազմակերպություններում և կառույցներում: