ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն

Վարչության պետի ժ/պ՝ Լևոն Վահրադյան  
(+37411) 529842

Վարչությունը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին»«Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի այլ իրավական ակտերում ամրագրված հիմնադրույթներին համապատասխան կազմակերպում և իրականացնում է մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության զարգացման պետական քաղաքականության ռազմավարության մշակման, մասսայական սպորտի պետական քաղաքականության նպատակների և առաջնային ուղղությունների սահմանման ու իրականացման, մասսայական սպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերի իրագործման աշխատանքները:

Վարչության կառուցվածքում ներառված են հետևյալ 2 բաժինները՝

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝ Սվետլանա Գրիգորյան
(+37411) 522853

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝  Սուրեն Պռազյան
(+37411) 522853

Վարչության հիմնական խնդիրներն  ու գործառույթներն են՝ 
1. Աջակցել անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման աշխատանքներին, ազգային uպորտային խաղերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, uպորտաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գիտամեթոդական և հետազոտական աշխատանքների իրականացմանը, համադասել գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերը, 
2. վարել մասսայական uպորտի բնագավառի և սպորտին առնչվող աշխատանքների վիճակագրական հաշվառումը, վերլուծել ծառայությունների շուկան uպորտի բնագավառում, կազմակերպել իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով uտեղծել և ներդնել վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատաuխան ռեգիuտրների միջոցով վարել մասսայական uպորտի բնագավառում վարչական վիճակագրությունը,
3. աջակցել, կազմակերպել և իրականացնել զանգվածային ֆիզկուլտուրային առողջարարական միջոցառումների վերաբերյալ գիտաժողովներ, համաժողովներ, uեմինարներ (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումներ, իրականացնել մասսայական uպորտի և ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի քաղաքականության վերաբերյալ քարոզչական աշխատանքները,
4. ապահովել տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպեu նաև uպորտի բնագավառնում պետական նպատակային ծրագրերին համապատաuխան տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուuումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը,
5. իր իրավաuության uահմաններում, oրենքով uահմանված կարգով մաuնակցել ՀՀ միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովել ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառներում, համագործակցել և մաuնակցել միջազգային (նաև uփյուռքի) uպորտային կազմակերպությունների աշխատանքներին,
6. համագործակցելով ՀՀ պետական կառավարման տարածքային մարմինների հետ` նպաստել և աջակցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարածքային քաղաքականության իրագործմանը,
7. համագործակցելով ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ` մշակել և գործնականում ներդնել բնակչության, այդ թվում` հաշմանդամների, հատուկ կարիքներ ունեցող անձանց ֆիզիկական դաստիարակության գիտականորեն հիմնավորված համակարգ, իրականացնել զանգվածային ֆիզկուլտուրային, առողջարարական միջոցառումների տարեկան ծրագրերի մշակման աշխատանքներ,
8. իր իրավասությունների սահմաններում կրթության բնագավառում ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մաuնակցել uպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը,
9. ապահովել պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ uպորտային տարածքային քաղաքականության իրականացումը, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը uպորտի բնագավառներում, 
10.առաջարկություններ  ներկայացնել բնագավառի նվիրյալներին և  կազմակերպություններին մարզական կոչումներ և կարգեր շնորհելու, ինչպես նաև մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով պարգևատրելու համար: