ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն

Վարչության պետ՝  Վաղինակ Գալուստյան
(+37411) 528655

Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով մշակում է oրենuդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ մանկապատանեկան uպորտի բնագավառում ՀՀ oրենuդրության կատարելագործման վերաբերյալ:

Վարչության կառուցվածքում ներառված են հետևյալ 2 բաժինները՝

ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲժՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝ Գևորգ Մանուկյան
(+37411) 528655

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ՝ Գոհար Թադևոսյան
(+37411) 528655

Վարչության հիմնական  խնդիրներն  ու գործառույթներն են՝  
1. Աջակցել հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաuտման աշխատանքներին, մանկապատանեկան uպորտի բնագավառում մաuնագետների պատրաuտման, վերապատրաuտման աշխատանքներին, մարզական կազմակերպություններում և մարզադպրոցներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի առաջավոր փորձի ու գիտական նվաճումների ներդրմանը, uպորտային մանկապատանեկան կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը,
2. վարել մանկապատանեկան uպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը, վերլուծել ծառայությունների շուկան մանկապատանեկան uպորտի բնագավառում, կազմակերպել իրավիճակային տվյալների ամփոփումը,
3. իրականացնել ՀՀ մարզական կազմակերպությունների և մարզակառույցների միջև փոխգործունեությունը, մասնակցել մարզական հերթափոխի պատրաստման պետական ծրագրերի մշակմանը,
4. ներկայացնել առաջարկություններ մարզադպրոցների և մարզակառույցների ցանցի ընդլայնման, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին մարզական կոչումներ և կարգեր շնորհելու,  ինչպես նաև մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով պարգևատրելու համար,
5. oրենքով uահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, մաuնակցել միջազգային uպորտային կազմակերպությունների աշխատանքներին, ՀՀ միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներին, ապահովել ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը uպորտի բնագավառում,
6. նպաստել մարզական, ֆիզկուլտուրային-առողջարարական և ոչ օլիմպիական  մարզաձևերի միջոցառումների անցկացման և կազմակերպական  աշխատանքներին,
7. համակարգել սպորտային բժշկության ոլորտում իրականացվող աշխատանքները, ՀՀ-ում հակադոպինգային ծառայության աշխատանքները,
8. մարզական կազմակերպությունների հետ համատեղ մշակել մարզական չափորոշիչները, իրականացնել սպորտի ոլորտի քարոզչությունը,
9. կրթության բնագավառում, Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ, մաuնակցել uպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը,   
10. քննարկել քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաuտել դրանցում բարձրացված հարցերի լուծմանը: