ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են 2015 թվականին նախարարության հետ համագործակցած լավագույն հասարակական կազմակերպությունները

25 դեկտեմբեր 2015
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդական մրցանակաբաշխություն -2015» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների պարգևատրման արարողությունը: 
Մրցույթի արդյունքներն ամփոփել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ստեղծված «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2015» մրցութային հանձնաժողովը: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել հաղթողներին ու մինչ մրցանակների հանձնումը ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն 2015 թվականին նախարարության՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի մասին: 

Ա. Քարամյանն իր խոսքում անդրադարձել է երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատված «Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագծին, որով առաջին անգամ փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել «երիտասարդական աշխատող» հասկացությունը, որն ամբողջ աշխարհում լայն զարգացում է ապրում: Փոխնախարարի խոսքերով, տարվա ձեռքբերումներից էր Հայաստանի Հանրապետության նախագահությունը ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդում, ինչպես նաև հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովի անցկացումը Երևանում:

Նախարարի տեղակալ Ա. Քարամյանը խրախուսական մրցանակներ և վկայագրեր է հանձնել 2015 թվականի ընթացքում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրենց լավագույնս դրսևորած տասնչորս երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մասնավորա- պես՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում լավագույն ծրագրեր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում լավագույն ծրագրեր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություններին:
Ետ գնալ