ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գիտաժողով՝ «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով

23 հոկտեմբեր 2017

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 2017 թվականի հոկտեմբերի 23-ից 26-ը կազմակերպում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային առաջին գիտաժողովը

 

Գիտաժողովին մասնակցում են 10 երկրների 77 մասնակիցներ՝ 56 գիտական հոդվածներով, որոնք նվիրված են ֆիզիկական դաստիարակության, սպորտային մարզումների, ադապտիվ և վերականգնող ֆիզիկական կուլտուրայի, առողջ կենսակերպի հոգեբանական խնդիրների լուսաբանմանը

 

Գիտաժողովի հիմնական գիտական ուղղություններն են

 

1. Սպորտային ընտրության և պատրաստության հոգեբանական արդի խնդիրներն ու տեխնոլոգիաները

 

2. Հոգեախտորոշման և կիրառական հոգեբանության գործառույթները սպորտում

 

3. Հոգեբանական պատրաստության համակարգն ու ժամանակակից տեխնոլոգիաները բարձր նվաճումների սպորտում

 

4. Մրցակցային բարձր արդյունքների ցուցադրման հոգեֆիզոլոգիական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական հիմնահարցերը

 

5. Մանկապատանեկան սպորտի, առողջ ապրելակերպի, զանգվածային սպորտի հոգեբանական հիմնախնդիրները

 

2017թ. հոկտեմբերի 26-ին կանցկացվի նաև «Ազգային հավաքական թիմերի և մարզիչների հոգեբանական պատրաստության արդի խնդիրները» թեմայով վերապատրաստման դասախոսություն ՀՀ ազգային հավաքական թիմերի մարզիչների, մարզադպրոցների, մարզական ֆեդերացիաների ղեկավարների ու մասնագետների, առաջատար մարզիկների ու մարզաշխարհի ներկայացուցիչների և հոգեբան մասնագետների համար:

                
Ետ գնալ