ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աղվերանում ընթանում է hայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը

16 նոյեմբեր 2017

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստի գոտում ընթանում է հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը

 

Համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախարար Արսեն Քարամյանը և Երիտասարդության հարցերով ՌԴ ֆեդերալ գործակալության տնօրեն Ալեքսանդր Բուգաևը

 

Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ համաժողովը կարևոր հարթակ է առկա հիմնահարցերը քննարկելու, զանազան խնդիրների լուծումներ և ուղիներ փնտրելու համար: «Արդեն երրորդ անգամ է, ինչ երկու երկրների պետական պաշտոնյաներ, ազգային, պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատու աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ հավաքվում են քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդությանը հուզող արդի հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկում դրանց լուծման ուղիները: Քննարկման թեմաները բազմազան են և կարևոր: Հուսով եմ, որ երիտասարդական այս մեծ հավաքի արդյունքները նշանակալի քայլ կլինեն մեր երկրներում երիտասարդության հիմնախնդիրները համատեղ լուծելու, ինչպես նաև մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Համաժողովը կարող է նաև երիտասարդական պետական քաղաքականության, երիտասարդական աշխատանքի, երիտասարդական հետաքրքիր գաղափարների ներկայացման հարթակ դառնալ: Սիրելի՛ երիտասարդներ, մեր երկրների հետագա համագործակցության որակը, արդյունավետությունը և մեր հարաբերությունների ապագան մեծապես կախված են հենց ձեզնից»,-ասել է նախարարն ու արդյունավետ աշխատանք մաղթել համաժողովի

Ետ գնալ