Աշխատակազմի ղեկավար
Վահե
Ժիրայրի Էլոյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի ղեկավար
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, վայրը
Ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 8-ին, ք. Երևանում,
ծառայողի ընտանիքում:
Կրթութունը
2011թ շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավաբանություն մասնագիտությամբ:
2007թ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2002-2003թթ սովորել է Մանչեստրի համալսարանում, Մեծ Բրիտանիա:
Շնորհվել է քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում (Master in Civil Laws):
2002-2003թթ սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կից ժողովրդական տնտեսության ակադեմիայում, իրավաբանական ֆակուլտետում, ք. Մոսկվա:
1993-1998թթ ընդուվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի դիպլոմ:
1983-1993թթ ընդունվել և ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:
Զինվորական ծառայություն
1998-1999թթ ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:
Աշխատանքային փորձը
2011թ ՀՀ կառավարության հունիսի 30-ի որոշմամբ աշխատում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
2009-2010թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
2007-2009թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական և միջազգային կապերի բաժնի պետի պաշտոնում:
2006-2007թթ աշխատել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունում՝ որպես իրավաբանական հարցերով պատասխանատու:
2004-2006թթ դասախոսել է Ռուս-Հայկական/Սլավոնական/ պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
2000-2006թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում:
Պետական կոչումները և պարգևները
2007թ շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2005թ ՀՀ Ազգային
Ժողովի նախագահի կողմից շնորհվել է ՀՀ պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2005թ շնորհվել է ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Կուսակցական պատկանելությունը
անկուսակցական
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու
երեխա:


