ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվություն՝ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Զարգացման աջակցության կոմիտեի (DAC) ցուցակում ներառված երկրների մարզիչների համար կազմակերպվող դասընթացին մասնակցելու վերաբերյալ

14 հունիս 2019

2020թ. մարտի 2-ից մինչև հուլիսի 31-ը կայանալիք դասընթացների մրցույթը վերաբերում է հետևյալ մարզաձևերին՝ յուրաքանչյուրը նշված լեզվով. վոլեյբոլ (արաբերեն), սպորտ հաշմանդամների համար (անգլերեն), թեթև ատլետիկա (ֆրանսերեն) և ֆուտբոլ (իսպաներեն)։


Մրցույթը հասցեագրված է սպորտի բնագավառում բարձրագույն կրթություն ունեցող այն անձանց, ովքեր, որպես ակտիվ մարզիկ կամ սպորտային մարզիչ, ունեն համապատասխան փորձ, ինչպես նաև ֆիզիկական լավ նախադրյալներ։ Տարիքային սահմանափակումը 40-ն է։ Մրցույթին մասնակցություն ունենալու հայ ներկայացնող անձը պետք է բավականին լավ լեզվական գիտելիքներ ունենա՝ դասընթացին մասնակցելու նպատակով։


Մասնակիցները կստանան ամսական կրթաթոշակ՝ առօրյա ծախսերի, ինչպես նաև բնակարանի վարձի և համացանցից օգտվելու դեպքում ծախսերի մի մասը վճարելու, հիվանդությունների և դժբախտ պատահարների ապահովագրության, ուսման վարձի և երթևեկության կիսամյակային տոմսի վճարման համար։

Լայպցիգ ժամանելու և Լայպցիգից մեկնելու  ծախսերը՝ ներառյալ հիվանդությունների և/կամ դժբախտ պատահարների ապահովագրության ծախսերը, ինչպես նաև ուղեբեռի տեղափոխման ծախսերը պետք է հոգան մասնակիցները։ Մասնակիցներից մուտքի արտոնագրի վճար չի գանձվում։


Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 8-ը Երևանում ԳԴՀ դեսպանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

·Հայտադիմում՝ լրացված տվյալ դասընթացի համար նշված լեզվով

·Բուհի ավարտական վկայականի կամ սպորտի մարզիչի վարժանքների կրթության վկայականի վավերացման պատճենը

·Վերոնշյալ դասընթացներին առնչվող մարզաձևերում սպորտի ուսուցչի կամ մարզիկի մասնագիտական փորձն հաստատող վկայական

·Տվյալ դասընթացի լեզվի իմացությունն հաստատող վկայական կամ հավաստագիր, եթե այդ լեզուն դիմող երկրի պետական լեզուն չէ

·Դեսպանության վստահված բժշկի կողմից տրված բժշկական տեղեկանք առողջության և ֆիզիկական համապատասխանության մասին, որը պետք է դիմումը հանձնելու պահին 3 ամսից ավել վաղեմություն չունենա (այն պետք է ներկայացնել լաբորատոր հետազոտությունների բնօրինակների հետ՝ համապատասխան նշմամբ փակ ծրարով)

·Անձնագրի պատճենը, չորս բիոմետրիկ անձնագրի նկար

·Ազգային որևէ ֆեդերացիայի կողմից տրված երաշխավորագիր, որը հնարավորինս պետք է ներառի նաև վերադարձից հետո աշխատանք տրամադրելու վերաբերյալ հավաստիացում։


Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացված դիմումները քննության չեն առնվի։

 

Ետ գնալ