ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի Կիև քաղաքում տեղի կունենա հասարակական նշանակալի գործունեությանը երիտասարդների մասնակցության վերաբերյալ միջազգային համաժողով

22 նոյեմբեր 2017
Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը հրավիրում է մասնակցելու 2017 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ուկրաինայի Կիև քաղաքում տեղի ունենալիք հասարակական նշանակալի գործունեությանը երիտասարդների մասնակցության վերաբերյալ միջազգային համաժողով: 

Համաժողովի նպատակը հասարակական նշանակալի գործունեության, մասնավորապես բնապահպանական գործունեության կարևորության մասին երիտասարդների իրազեկումը խթանելն է, կամավորների և կամավորական կազմակերպություների գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նորարարական մեխանիզմների որոնումը և լավագույն փորձի փոխանակումը: 

Համաժողովին մասնակցելու են Ուկրաինայի և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության, բնապահպանական ծրագրերի իրականացման փորձ ունեցող, ինչպես նաև բիզնեսի և զանգվածային լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ: 

Համաժողովի կազմակերպիչները հոգում են 60 մասնակիցների կեցության և սննդի ծախսերը: Ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: 

Լրացուցիչ տեղեկությունների կարելի է ստանալ՝ դիմելով կազմակերպիչներին darja@letsdoitworld.org կամ marhel.julia@gmail.com էլ. հասցեներով:
Ետ գնալ