ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարությունը հայտարարում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի մասնակիցների ընտրության մրցույթ

19 հոկտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների համար իրականացվող վերապատրաստման ծրագիրը կկայանա 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: 

Դասընթացի առկա (face to face) հանդիպումները անցկացվելու են 2018 թվականի նոյեմբերիի 12-14-ը, նոյեմբերի 26-28-ը և դեկտեմբերի 11-12-ը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք Իջևանում: Դասընթացների միջակայքում կիրականացվեն ինքնուրույն աշխատանքներ: Մասնակիցը պարտավոր է հավաստել իր մասնակցությունը դասընթացների բոլոր փուլերին: 

Վերապատրաստումն իրականացնելու համար հիմք է ծառայելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը»: 

Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդների, երիտասարդական խմբերի հետ կամ երիտասարդության հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանք իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Դասընթացներին ամբողջական մասնակցություն ունեցած և դասընթացի ընթացքում բոլոր առաջադրանքները կատարած երիտասարդական աշխատողները կստանան ավարտական վկայական, որը հետագայում կդիտարկվի առավելություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերում: 

Հայտերի ընտրության ժամանակ նախապատվություն կտրվի ՀՀ մարզերը ներկայացնող երիտասարդական աշխատողներին՝ պահպանելով մարզային ներկայացվածության և սեռային բալանսները: 

Եթե ցանկություն ունեք մասնակցելու երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրին, ապա խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը erit.msy@gmail.com էլ. հասցեով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել հայերեն լեզվով գրված Ձեր ինքնակենսագրականը (CV-ն) և դասընթացին մասնակցության հայտը` համաձայն կից ձևի և երաշխավորագիր այն կազմակերպության կողմից, որը Դուք ներկայացնում եք: Երաշխավորագրում պարտադիր պետք է նշված լինեն թե՝ Ձեր գործառույթները կազմակերպությունում և թե՝ կազմակերպությունը ինչպես է տեսնում Ձեր հետագա գործունեությունը:
Բեռնել
Ետ գնալ