ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրավեր Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին՝ 2019 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար

31 հունվար 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համաձայն 2019 թվականի հունվարի 31-ին դրամաշնորհային մրցույթի մասին տրված հայտարարության հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին մասնակցելու 2019 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթին: 

Հայտը, ինչպես նաև հայտին կցվող ֆինանսական նախահաշիվը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն կից ներկայացվող ձևաչափերի: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: 

Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի (ձևը կցված է) հետ միաժամանակ պետք է կցի` 

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ 
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է) 
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևաչափը կցվում է) 
4. Կազմակերպության կանոնադրությունը: 

Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ: 
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը: Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31: 

Հատուկ հիշեցում՝ ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր: 

Մրցույթի մասնակցից պահանջվող որակավորման չափանիշներն են՝ 
Հիմնական ծրագրերի դեպքում` 
 Կազմակերպության կանոնադրությունը, գրանցման վկայական 
 Ծրագրի հիմնական աշխատակազմի մասնագիտական փորձը և գործունեությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ (cv), վկայականներ, հավաստագրեր) 
 Կազմակերպության նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձառությունը հավաստող տեղեկատվություն 
 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացրած առնվազն մեկ ծրագրի իրականացման ոչ ֆինանսական հաշվետվության կրկնօրինակը (2 էջի սահմանում): Նկարների, տեղեկագրերի և այլ տեղեկատվության առկայությունը կդիտվի որպես առավելություն: 

Մեկնարկային ծրագրերի դեպքում`  
 Կազմակերպության կանոնադրությունը, գրանցման վկայական: 
 Ծրագրի հիմնական աշխատակազմի մասնագիտական փորձը և գործունեությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ (cv), վկայականներ, հավաստագրեր): 
 Կազմակերպության նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձառությունը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում): 

Դրամաշնորհի տրամադրման շրջանակներն են՝ 
 Երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության խթանում, 
 Երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ձեռներեցության խրախուսում, 
 Երիտասարդական աշխատանքի կայացում և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում, 
 Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում 
 Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում, 
 Ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների տարածման միջոցով 
 Շրջակա միջավայրի պահպանություն: Հայտի կազմման լեզուն հայերենն է (ներառյալ նաև կցվող փաստաթղթերը): 

Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մարտի 5-ը, ժամը 12:00 ներառյալ: Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսել 2019 թվականի մարտի 29-ից, ավարտը ոչ ուշ քան դեկտեմբերի 15-ը: Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ): 

Մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կարող եք գրավոր դիմել մրցութային հանձնաժողովի նախագահ Քր. Ասատրյանին: 

Հայտերը բացվում են 2019 թվականի մարտի 5-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին: Հայտերի գնահատման ձևաչափը կքննարկվի հանձնաժողովի նիստին: Հայտերը գնահատվելու են ըստ մասնակիցներից պահանջվող որակավորման չափանիշների և ըստ ծրագրային հայտերի: 

Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության (կազմակերպությունների) ցանկը հաստատելու մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի հետ չի կարող կնքվել նման պայմանագիր: 

Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե` 
ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին. 
բ) ոչ մի հայտ չի ներկայացվել. 
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված դրամաշնորհների տրամադրման կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը: 

Կից ներկայացնում ենք հայտի, ծրագրի իրականացման ժամանակացույցի, նախահաշվի ձևերը, ինչպես նաև կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել
Ետ գնալ