ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2019 թվականի լրագրողների հավատարմագրում

06 դեկտեմբեր 2018
Հավատարմագրվելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն դիմում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով. 

1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա անունը, հայրանունը (եթե նշված է անձնագրում), ազգանունը և բնակության վայրը (հասցեն), 
2. հավատարմագրման ներկայացվող լրագրողի անունը, հայրանունը (եթե նշված է անձնագրում), ազգանունը, 
3. լրագրողի ներկայացրած լրատվության միջոց(ներ)ի անվանում(ներ)ը, 
4. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներ: 

Խնդրում ենք դիմումները մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 54-69-33 հեռախոսահամարով:
Ետ գնալ