ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է փորձագետ ներգրավելու մրցույթ

06 նոյեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է փորձագետ ներգրավելու մասին.

Փորձագետը ներգրավվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ՀՀ պետական բյուջեից ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքների իրականացման համար նախարարի և/կամ գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման նպատակով: Աշխատանքների կատարման ժամկետի ավարտ է համարվում 2019 թվականի հոկտեմբերի 31-ը: Աշխատանքային պարտականություններն են՝ ՀՀ պետական բյուջեից ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի մշակման, կազմման աշխատանքներին աջակցում, առաջարկությունների ներկայացում, նախագծի կազմում և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացում: 

Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝ 
•ՀՀ քաղաքացիություն 
•ֆիզիկական կուլտուրա և սպորտ կամ տնտեսագիտություն կամ իրավագիտություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն 
•մասնագիտական կամ պետական կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: 

Աշխատավայրը` ք.Երևան, Աբովյան 9, հեռ.՝ 011528595, msy@msy.am Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:30-ից մինչև 12:30-ը: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. նոյեմբերի 15-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 
1)անձնագիր (և անձնագրի պատճեն). 
2)դիմում (լրացվում է տեղում). 
3)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
4)արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք. 5) մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի: 

Դիմումները ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 209 սենյակ, հեռ. 011 52-85-95): 

*Ծանուցում. 

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ետ գնալ