ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2018 թվականի լրագրողների հավատարմագրում

26 դեկտեմբեր 2017
Հավատարմագրվելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն համապատասխան դիմում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի անունով` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով` 

1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա անունը, հայրանունը (եթե նշված է անձնագրում), ազգանունը և բնակության վայրը (հասցեն), 

2. հավատարմագրման ներկայացվող լրագրողի անունը, հայրանունը (եթե նշված է անձնագրում), ազգանունը, 

3. լրագրողի ներկայացրած լրատվության միջոց(ներ)ի անվանում(ներ)ը, 

4. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե կան): Խնդրում ենք դիմումները մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 54-69-33 հեռախոսահամարով:
Ետ գնալ