ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մասին (ծածկագիր՝ ` 32-4.1-3)

23 հունվար 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնի մասին՝ 

Երիտասարդական քաղաքականության վարչության համագործակցության և վերլուծությունների բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 32-4.1-3): Իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և հասարակական կազմակերպությունների, սփյուռքի, արտերկրի և միջազգային կազմակերպությունների հետ երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության, երիտասարդության հարցերի բնագավառում պետական քաղաքականությանը համապատասխան տեղեկատվական գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի պատրաստման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկեր N 1-2): 

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
1. գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս) 
2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները) 
3. աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) 
4. քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը` բնօրինակի հետ (առկայության դեպքում, 
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք 
6. մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի 
7. անձնագրի պատճենը: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.01.2019 թ: ՀՀ քաղաքացիները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, սենյակ 209, հեռ. 011-52 85 95):
Ետ գնալ