ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող մարզական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է 2019 թվականի դրամաշնորհային մրցույթ

17 հունվար 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող մարզական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է 2019 թվականի դրամաշնորհային մրցույթ: 

Մրցույթի նպատակն է՝ մարզական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը սպորտի զարգացման քաղաքականության իրականացման բոլոր փուլերում: Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» № 1937-Ն որոշման: 

Մարզական հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները. 

1. առնվազն 10 մարզադպրոց, մարզահամալիր, մարզապալատ, ակումբ և 2000 սան ունենալու դեպքում մինչև 305.000.000 ՀՀ դրամ, 
2. առնվազն 12 մարզադպրոց և 2000 սան ունենալու դեպքում մինչև 250.000.000 ՀՀ դրամ, 
3. առնվազն երկու մարզերում մասնաճյուղ և 600 սան ունենալու դեպքում մինչև 72.000.000 ՀՀ դրամ: 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված մարզական հասարակական կազմակերպությունները: 

Հայտերն ընդունվում են 2019 թվականի հունվարի 17-ից փետրվարի 18-ը ներառյալ՝ մինչև ժամը 11.00-ը: Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով և էլեկտրոնային կրիչով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Հայտը ներկայացվում է մրցույթի հանձնաժողովի քարտուղարին (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, սենյակ 228)։ (Խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ): Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք: Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերը առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին: 

Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը: Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Հայտերը բացվում են 2019 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11.00-ին` հայտերի բացման նիստում։ Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` 
1. Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումից 7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար պետք է ներկայացնել հաշվետվություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: 
2. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը իրավասու է գնահատել պայմանագրով նախատեսված ծրագրի միջոցառումների իրականացման կատարումը, անհրաժեշտության դեպքում վերանայել պայմանագիրը:
Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել Բեռնել
Ետ գնալ