ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Իջևան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար

20 մարտ 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջևան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Իջևանում ծրագրեր իրականացնելու նպատակով: 

Դրամաշնորհների չափը մինչեւ 500 000 ՀՀ դրամ է: Ներկայացվելիք ծրագրերի առաջնայնություններն են` 

1) Երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և թվային մասնակցության մակարդակի բարձրացում, 

2) Երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում, 

3) Երիտասարդական աշխատանքի կայացում և հետագա զարգացում, 

4) Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, հոգևոր-մշակութային արժեքների պահպանում և զարգացում, ռազմահայրենասիրական դաստիարակություն, 

5) Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում։ 

Մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի ապրիլի 6-ը ներառյալ: 2018 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ապրիլի 30-ից հունիսի 30-ը ներառյալ իսկ ավարտը՝ ոչ ուշ, քան 2018 թվականի դեկտեմբերի 10-ը: 

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանին և տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9): 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: 

Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի` 

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որն անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ: 

2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է): 

3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևաչափը կցվում է): 

4. Կազմակերպության կանոնադրությունը: Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ: 

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը: 

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտիևւ երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31: Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր:
Բեռնել Բեռնել
Ետ գնալ