ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ «Սթրիթ-արթ» էսքիզների բաց մրցույթին մասնակցելու մասին

02 օգոստոս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է «Սթրիթ-արթի» էքսիզների բաց մրցույթ: 

Մրցույթն իրականացվում է ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք Իջևանում Երիտասարդության միջազգային օրվան՝ օգոստոսի 12-ին, նվիրված միջոցառումների շրջանակներում: 

Մրցույթին կարող են մասնակցել հետաքրքրված երիտասարդները (16-30 տարեկան), ովքեր սիրում են ստեղծագործել և ունեն հետաքրքիր գաղափարներ:

Աշխատանքների համար առաջարկվող խորագրերն են՝ 
 հավասար հնարավորություններ 
 խաղաղություն 
 հեղափողություն 
 բնապահպանություն: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել` 
 էսքիզը 
 գաղափարի համառոտ նկարագրությունը՝ հաշվի առնելով դրա իրագործման տեղանքը 
 հեղինակի(ների) համառոտ ինքնակենսագրություն: 

Էսքիզները ուսումնասիրվելու են Իջևանի քաղաքապետարանի և արվեստի դպրոցի մասնագետների կողմից: Լավագույն 4 էսքիզները օգոստոսի 12-ին կպատկերվեն Իջևանի նախկին գորգագործական կոմբինատի պատերին: Պատերի նկարներին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից: 

Անհրաժեշտության դեպքում հաղթած էսքիզների հեղինակների տեղափոխումը Երևանից Իջևան և հակառակ ուղղությամբ կիրականացվի Նախարարության կողմից:

Պատերին նկարելու համար հեղինակներին կտրամադրվի անհրաժեշտ ներկանյութեր: 

Հաղթած էսքիզների հեղինակներին կհանձնվեն վկայականներ և հուշանվերներ: 

Հայտերը կարող եք ուղարկել cragrer.poak@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ մինչև օգոստոսի 08-ը` նամակի թեմայում նշելով «Սթրիթ-արթ» բառը: Հարցերի դեպքում զանգահարել 011 704547 հեռախոսահամարով:
Բեռնել
Ետ գնալ