ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մարզական միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների տվյալները ներկայացնելու համար

19 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2018 թվականի հուլիսի 3-ին դատապարտյալ կանանց մասնակցությամբ անցկացնելու է ավանդական դարձած մարզական միջոցառում՝ 6 մարզաձևերից (վազք 30 մետր, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, դարթս և վոլեյբոլ): 

Միջոցառումը կմեկնարկի ժամը 10:00-ին, պարգևատրման և փակման արարողությունները տեղի կունենան նույն օրը՝ ժամը 15-00-ին: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու համար, զանգվածային լրավամիջոցների ներկայացուցիչները մինչև 2018 թվականի հունիսի 27-ը ներառյալ, պետք է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնեն միջոցառումը լուսաբանող լրագրողի, լուսանկարչի և/կամ օպերատորի անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, զբաղեցրած պաշտոնը և հեռախոսահամարը:
Ետ գնալ