ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի պաշտոնական բացման արարողությունը՝ Իջևան քաղաքում  

18 ապրիլ 2018
Ապրիլի 18-ին Իջևան քաղաքի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի բացման արարողությունը: Միջոցառման պաշտոնական մասին կհաջորդի համերգային ծրագիրը: 

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 4 ին «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն փորձագիտական գնահատման և sms հաղորդագրության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակեց Տավուշի մարզի Իջևան քաղաքը: 

«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է 2013 թվականից, որի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացմանը, երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ ու գործընկերային հարաբերությունների ակտիվացմանը՝ ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում։
Ետ գնալ