ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բայկալ» միջազգային երիտասարդական ֆորումի մասնակցության հրավեր

05 ապրիլ 2019
2019 թվականի հունիսի 25-ից հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի երկրամասի տարածքում տեղի է ունենալու «Բայկալ» միջազգային երիտասարդական ֆորումը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետությունը: 

Ֆորումի հիմնական ուղղություններն են՝ «Կամավորություն», «Սոցիալական ձեռնարկատիրություն», «Մշակույթների երկխոսություն», «Գիտություն և տեխնոլոգիաներ» , «Մեդիա» , «Ուսանողական արհմիություններ»:

Ֆորումին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն «Ռուսաստանի երիտասարդություն» ավտոմատացված տեղեկատվական համակարգում, լրացնեն մասնակցի հարցաթերթիկ՝ մրցութային ընտրությանը մասնակցելու համար: 

Ֆորումի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ https://mmp38.ru/ և https://forum-baikal.ru/ կայքերում:
Ետ գնալ