ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթի վերաբերյալ

21 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2018 թվականի երրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ: 2018 թվականի երրորդ եռամսյակի ծրագրերի առցանց հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 20-ը ներառյալ: 2018 թվականի երրորդ եռամսյակի ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել սեպտեմբերի 10-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ իսկ ավարտը՝ ոչ ուշ, քան 2018 թվականի դեկտեմբերի 10-ը: Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Հանդիպում», «Հանդիպումից զատ» և «Համաֆինանսավորում» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ ձեր ծրագրի բնույթին համապատասխան:
Ետ գնալ