ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվապահական հաշվառման բաժին

Բաժնի պետ`Աննա Մխիթարյան 
(+37411) 54-69-30

Բաժինը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և վարում է հաշվապահական հաշվառման աշխատանքները և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

Բաժնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նախարարության հաշվապահական հաշվառման վարումը, ապահովել ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը,
2. համակարգել նախարարության ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի հաշվապահական հաշվառման հաշվետվությունների սահմանված կարգով ընդունումը, ուսումնասիրությունը  և վերլուծությունը,
3. իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերով հաստատված նախահաշիվների ընթացիկ ֆինանսավորման գործառույթները,
4. իրականացնել նախարարի և նախարարության աշխատակազմի ընթացիկ ծախսերը,
5. ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, վերահսկել դրանց շարժի հետ կապված գործունեության ժամանակին արտացոլումը հաշվապական հաշվառման  հաշիվներում,
6. նախարարության համակարգում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահական ծառայությունների գործառույթների հետ կապված իրականացնել մեթոդական աշխատանքներ,
7. ընդունել նախարարության կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների (մարզաձևերի ազգային ֆեդերացիաներ և այլ կազմակերպություններ) կատարած փաստացի ծախսերի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները, փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները (ամսական, եռամսյակային, տարեկան),
8. իրականացնել վերահսկողություն ներքին հաշվապահական հաշվետվության փաստաթղթերի ձևերի մշակման, ինչպես նաև գույքագրման կարգի ապահովման, տնտեսական գործառնությունների անցկացման նկատմամբ, կատարել հաշվապահական տեղեկատվության վերամշակման տեխնոլոգիաների ապահովման և փաստաթղթաշրջանառության կարգի հետ կապված աշխատանքներ,
9. ապահովել նախարարության (նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների) գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,
10. յուրաքանչյուր եռամսյակ և տարեկան կտրվածքով նախարարության համակարգի առևտրային կազմակերպություններից ընդունել ֆինանսական հաշվետվություններ, ամփոփել և ներկայացնել համապատասխան մարմիններին: