ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև

Օրինակելի ձեւ 

Մարմնի, կազմակերպության անվանումը 

Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը 


 

Դիմողի անուն, ազգանուն, հայրանունը (Իրավաբանական անձի դեպքում՝ 

 դրա անվանումը, գտնվելու վայրը) 

 /Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն, 

 հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն


 


Տեղեկություն ստանալու հարցում

 

Հարգելի պրն/տկն _________________________,
 

Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ___________________________ (հնարավորինս հստակ ձեւակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:

(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):


Կանխավ շնորհակալ եմ`


անուն, ազգանուն ստորագրություն

ամսաթիվ

 

Ի գիտություն

 

Հարցումներն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, փոստով կամ ուղարկել msy@msy.am էլեկտրոնային փոստով: