ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Նախարարության գործառույթները

Նախարարությունը իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1. մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

2. մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում.

3. իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

4. իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի և մարզիկների պատրաստման նկատմամբ կազմակրպական-մեթոդական ղեկավարումը.

5. վարում է սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը.

6. բնագավառի վաստակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.

7. շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի ակտիվիստներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.

8. աջակցում է հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին.

9. իրականացնում է սպորտի և երիտասարդության ոլորտի քարոզչությունը.

10. ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ սպորտային և եևիտասարդական տարածքային քաղաքականության իրականացում.

11. աջակցում է ազգային սպորտային խաղերի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, սպորտաժամանցային գործունեության զանազանության ապահովմանը.

12. ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում.

13. մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

14. միջազգային (նաև սփյուռքի հետ) սպորտի և երիտասարդական համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում սպորտային և երիտասարդական խմբեր, անհատ մարզիկների, աջակցում է միջազգային  (նաև սփյուռքի հետ) սպորտային և երիտասարդական համագործակցության և փոխանակումների զարգացմանը.

15. համագործակցում և մասնակցում է միջազգային  (նաև սփյուռքի հետ) սպարտային և երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.

16. իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականությունը համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

17. սահմանում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում սպորտային, մանկապատանեկան և երիտասարդական կազմակերպությունների տեխնիկական վերազինումը.

18. վերլուծում է ծառայությունների շուկան սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը.

19. ապահովում է տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերի համապատասխան տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ միջոցառումների կազմակերպումը.

20. ապահովում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպումը.

21. կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ մասնակցում է սպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.

22. ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում սպորտային, մանկապատանեկան ու երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.

23. ապահովում է սպորտային և երիտասարդական քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.

24. աջակցում է տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանը.

25. վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և սոցիալ տնտեսական վիճակի վրա.

26. կազմակերպում է սպորտային և երիտասարդության հարցերի բնագավառներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում սպորտային և երիտասարդության հարցերի բնագավառների ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը.

27. քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումներն ու բողոքները), նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը.

28. իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը:

 

Մեր հասցեն՝ ՀՀ, Երևան 0001, Աբովյան փ. 9    Հեռ.՝ +374 (10) 546933     Էլ–փոստ՝ info@msy.am
Կայքի նախագծումը և պատրաստումը Web Design Studio